Դեսպան Ապիտոնյանը քննարկել է Հայաստանում «Էրիքսոնի» ծրագրերը
Մարտի 13-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ «Էրիքսոն» ընկերության կենտրոնակայանում ընկերության փոխնախագահ, կառավարության և արդյունաբերության հետ հարաբերությունների գծով տնօրեն Ուլֆ Պերսոնի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
ՀՀ դեսպանին ներկայացվեց «Էրիքսոնի» գործունեությունը համաշխարհային տարբեր շուկաներում, հեռանկարային ծրագրերը, կազմակերպվեց ընկերության վերջին գիտական մշակումների ցուցադրություն։
Դեսպան Ապիտոնյանը և «Էրիքսոնի» փոխնախագահը քննարկեցին Հայաստանում ընկերության ծրագրերը, ինչպես նաև գործունեության ընդլայնման հեռանկարները։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև հեռուստատեսության թվայնացման և էլեկտրոնային առողջապահության ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել