HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերի» պատասխանատուներին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ենթակառուցվածքների տնօրեն Հիմեշ Դանգիլին եւ կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Շահրիգյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ավարտական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ ծրագրով իրականացվող հիմնական աշխատանքները կատարված են: Արդեն շահագործման են հանձնված մայր ջրանցքները, ընթացքի մեջ են եւ առաջիկայում ամբողջովին կավարտվեն պոմպակայանների, երրորդ կարգի ջրագծերի, դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչներով իրականացվող աշխատանքները: Արձանագրվել են որոշակի խնդիրներ աշխատանքի որակի հետ կապված, մասնավորապես` երրորդ կարգի ջրանցքներում, որոնք կապալառու կազմակերպությունները պետք է վերացնեն:

Երկուստեք կարեւորվել է ավարտական փուլում կապալառուների եւ վերահսկող կազմակերպությունների առավել համագործակցված աշխատանքը` հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրերն ավարտելու նպատակով:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ձեւավորվելու է աշխատանքյաին խումբ` ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ, որն առաջիկա շաբաթների ընթացքում կգույքագրի ընթացիկ ծրագրերում առկա խնդիրները` հաշվի առնելով, որ մինչեւ պայմանագրի ավարտը պետք է իրականացվեն բոլոր միջոցառումները, որպեսզի կապալառու կազմակերպությունները վերացնեն արձանագրված թերությունները:

Ա. Գեւորգյանը նշել է նաեւ, որ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է աշխատել ՋՕԸ-երի հետ, որպեսզի թերի իրականացված որեւէ աշխատանք չընդունվի:

Հանդիպմանը քննարկվել են պոմպերի հետշահագործման հետ կապված խնդիրները: Այս առնչությամբ փոխվարչապետը նշել է, որ հանրապետությունում գործող ՋՕԸ-երն ունեն անհրաժեշտ կարողությունները նոր պոմպերի սպասարկումը կազմակերպելու համար, իսկ լուրջ տեխնիկական խնդիրների ի հայտ գալու պարագայում առկա են այն մասնագիտական կառույցները, որոնց միջոցով ՋՕԸ-երը, ելնելով սեփական շահագրգռվածությունից, կարող են լուծել տեխնիկամասնագիտական խնդիրները: Փոխվարչապետն ընդունելի է համարել նաեւ ՋՕԸ-երի եւ մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների համագործակցությունը՝ ըստ մարզերի կանոնակարգելու հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել երաշխիքային ժամկետում թերությունները վերացնող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության կազմակերպման հարցերին:

Փոխվարչապետը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է իրականացնել հնարավոր բոլոր գործողությունները` մինչեւ պայմանագրով սահմանված ժամկետները ծրագիրն ամբողջական եւ որակով իրականացնելու համար:

«ՀՄՀ» կորպորացիայի պատասխանատուները, ինչպես փոխանցում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, հույս են հյատնել, որ ընթացքում ի հայտ եկող տեխնիկական խնդիրները համատեղ աշխատանքների շնորհիվ կստանան իրենց լուծումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter