Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` վստահեցնելով, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել