HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս բարի աչքերը ո՞նց կարելի է բարբարոսաբար փակել…

Վաղուց չէի գրել, բայց այն, ինչ եղավ երեկ գիշեր, ստիպեց ինձ գրել ու ձեզ հետ կիսել ցավս, զգացմունքներս, մտքերս, հուսահատությունս…

Ճանապարհից հոգնած ուզում էի գնալ հանգստանալու, մեկ էլ մի կրակոց, հաջորդեց երկրորդը, ժամը 22:30 է: Հետո դրսում գոռոցի, լացի ձայներ լսեցի ու դուրս թռա:

Սպանել են….. սպանել են մեր բակի ամենասիրելի շանը, որին պահել, մեծացրել, գուրգուրել են փոքրերն ու մեծերը: Մորը սպանելուց հետո գնացել են ու բնում սպանել վախից գուզ արած շան նորածին ձագին:

Սպանել են, ովքե՞ր, ինչու՞, ու՞մ հրամանով: Սրանք հարցեր են, որ քեզ տանջում են ու ցավդ գնալով բթանում է ու իր տեղը զիջում մեղավորներին գտնելու ցանկությանը:

Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter