HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուհի կեղծ դիպլոմ` 2000 ԱՄՆ դոլարով

Այս տարվա օգոստոսի 5-ին Դմիտրի Հարությունյանն իր դիմումի համաձայն աշխատանքի է ընդունվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) եւ հայտարարել, թե սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 5-րդ կուրսում: ՔԿՀ կադրերի բաժնում պահանջել են բուհն ավարտելուց հետո ներկայացնել դիպլոմի պատճեն: «Պարզվել է, որ բուհի կեղծ դիպլոմ ձեռք բերելու նպատակով Դմիտրի Հարությունյանը դիմել է իր ծանոթ Ամալյա Ամյանին, ով համաձայնել է դիմել ոմն Կարինեի, վերջինս էլ իր հերթին խոստացել է 2000 ԱՄՆ դոլարի դիմաց դիպլոմը ձեռք բերել ԲՈԻՀ-ի իրական վավերապայմաններով: Գործարքի ավարտից հետո Դմիտրի Հարությունյանը կեղծ դպլոմը ներկայացրել է ԱՆ քրեակատարողական վարչության կադրերի բաժին` որտեղ էլ բացահայտվել է կեղծիքը»,- տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության մամլո գրասենյակը: Աղբյուրի փոխանցմամբ` ոմն Կարինեի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ, իսկ Դմիտրի Հարությունյանին և Ամալյա Ամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտնական փաստաթուղթ կեղծելու եւ օգտագործելու հարար: Գործն ուղարկվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter