Սյունիքում թափուր են համայնքային ծառայողների պաշտոնները
"Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքով ու տարածքային կառավարման նախարարի հրամանով, ըստ համայնքների, համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատվել են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը: Սյունիքի մարզի համայնքներում, ըստ անվանացանկի, կա համայնքային ծառայության 398 պաշտոն, որից համալրված է 278-ը: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի ՏԻՄ և ՀՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, համայնքային ծառայության 111 թափուր պաշտոնների համալրման նպատակով 2008թ. սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին մարզի 78 համայնքներում հայտարարվել էին մրցույթներ, սակայն դրանք կայացել են 37 համայնքներում: Գյուղական 41 համայնքներում աշխատակազմերի քարտուղարների համալրման համար մրցույթներ չեն կայացել համապատասխան կադրերի (դիմումների) բացակայության պատճառով:
Հարկ է նշել, որ Կապանի, Մեղրիի, Սիսիանի ու Ագարակի քաղաքապետերը պատրաստվում են փոփոխություններ կատարել աշխատակազմերում, ու մեկ տեղակալի փոխարեն կունենան 2 տեղակալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել