ՀՀ վարչապետը կմեկնի Վրաստան
Դեռեւս մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցով պիտի մեկներ Վրաստան, սակայն Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեի հրաժարականի պատճառով այն հետաձգվեց: ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Դիանա Մնացականյանը Հետքին տեղեկացրեց, որ վարչապետի այցը նախատեսված է դեկտեմբերի 9-ին:ՀՀ վարչապետի այցի նպատակն է Վրաստանի նոր վարչապետի հետ ծանոթությունը եւ չբանակցված հարցերի քննարկումը:
Հարցերը վերաբերում են տարբեր ոլորտների` տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսական համագործակցության, բնապահպանական, առողջապահական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել