HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ֆրանսահայերը հաղթում են

Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ՝ միևնույն ժամանակ թերևս ստիպելով որոշ հոգևորականների աշխարհիկ հաճույքներով ապրել ու բենթլիներ քշել՝ Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տևական ժամանակ է՝ տեղափոխվել է ֆրանսիական դատարան:

Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին՝ փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների տիրապետության տակ, այդ թվում նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:

Ֆրանսիայի դատարանը համարել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին՝ խորհրդի ընդունած եկեղեցական կարգով:

Դատական վեճը շարունակվում է: Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանություններ (2)

Սամվել Հովասափյան
Խայտառակություն և Խայտառակություն: Վերջապես հայ առաքելական եկեղեցին, հանձինս Գարեգին II կաթողիկոսի, բացահայտում է իր իրական բնույթը: Եթե վաղուց ենթադրություններ էին, ապա հիմա պարզ է դառնում, որ այն դարձել է շահավետ գործարքների գնացող մի կազմակերպություն, որի նմաններին իտալացիները այլ անուն են տալիս: Ապա գուշակեք...
anonim
Es hay qahananery erevakayi 90%-ic avelin, shat depqerum irenc miajn poxne hetaqrqrum, ay orinak evropayum, erexayin knqelu hamar pox en uzum ajspes, ete du paxstakan es mi 300 evro, ete du mnalu iravunq unes tvyal evropakan qaxaqum 400evro, ete du qaxaqci es 700 evro, deshevi ejananoc ararqner, qicha mnum draxtu toms el caxen, ov lav pox ta, draxtum lav tex ktan, sepakan tun, isk ov pox chi ta djoxqum kvarvi. dra hamar el shat shat hayer irenc erexanerin knqum en katolik u boxoqakan ekexecinerum evropayi, vorovhetev ekexecu qahanan pox chi vercnum, ayl uraxanum e vor mi qristonya el prkvec, . hay qahananer mi moraceq vor duq ibrte ASTCO caran eq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter