Տիգրան Սարգսյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապես Տ. Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսայնը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկօրյա այցով կմեկնի Մոսկվա:
Այցը աշխատանքային է եւ նպատակ ունի խորացնել տնտեսական համագործակցությունը:
Օրակարգում ընդգրկվելիք հարցերը դեռեւս քննարկման փուլում են: Այս մասին Հետքին հայտնեց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Դիանա Մնացականյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել