Նալբանդյանը եւ Մամեդյարովը Հելսինկիում քննարկել են ԼՂ կարգավորման հարցը
Աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հադիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վերահաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման բակացությունների վերջին զարգացումները: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախարար Նալբանդյանը, կարեւորելով ս/թ նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը, նշել է, որ Ադրբեջանից հռչակագրի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու փաստաթղթում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությանը եւ առաջընթացի արձանագրմանը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես խնդիրների քննարկման գործուն ձեւաչափ: Գորան Լենմարկերը նշել է, որ ԵԱՀԿ Խորհրադարական վեհաժողովը միշտ եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման միայն խաղաղ բանակցությունների միջոցով լուծման կողմնակից:
Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Կարեւորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած կառուցողական հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական ոգու պահպանումը, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, ՄԽ համանախագահների աջակցությամբ, բանակցությունների շարունակումը` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու, խաղաղ ճանապարհով հիմնահարցի կարգավորման նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել