HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Եվրաբանկի ներգրավվածությունը կխորանա

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյան: Բանկի տնօրենների խորհրդի անդամները նշել են, որ որոշում են կայացրել մեծացնել ներգրավվածության ծավալներն այն երկրներում, որտեղ գործունեություն են ծավալում: Նրանց խոսքով, Հայաստանի հետ կապված բիզնես ծրագրերը բավականին հավակնոտ են, եւ այդ առումով բանկի ու կառավարության ռազմավարական մոտեցումները համընկնում են: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը եւս ցանկություն է հայտնել, որ Եվրաբանկն ավելի խորը ներգրավվածություն եւ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում` նշելով, որ խնդիրը միայն ֆինանսական միջոցները չեն, թեեւ դրանք շատ էական են: Ըստ նախագահ Սարգսյանի` բանկը իր հետ բերում է կառավարման նոր մշակույթ, ինչը չափազանց կարեւոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter