HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտությունների ակադեմիան համալրվել է արտասահմանյան անդամներով

Գիտության մեջ ունեցած ներդրման եվ Հայաստանի գիտության զարգացմանը նպաստելու նպատակով սփյուռքահայ ճանաչված գիտնականներից 78-ը ընտրվել են ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ: Ակադեմիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում: Նորընտիր արտասահմանյան անդամների հետ տարվող աշխատանքը կհամակարգի ՀՀ ԳԱԱ նորաստեղծ սփյուռքահայ գիտնականների բաժինը, որի նպատակն է՝ աշխուժացնել Հայաստան-Սփյուռք կապերը, համախմբել հայկական Սփյուռքի գիտական ներուժը եվ նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական առաջընթացին: Սփյուռքահայ գիտնականները կարող են հանդես գալ որպես փորձագետներ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին արտերկրում ծանոթանալու գիտական ժամանակակից ուղղություններին, մասնակցել ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատանքներին, ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովներին ներկայացնել իրենց գիտական գործունեության արդյունքները: Արտասահմանյան նոր անդամները ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ հայագիտություն և հասարակական գիտություններ, քիմիական և Երկրի մասին գիտություններ, կենսաբանական գիտություններ, ֆիզիկա և աստղաֆիզիկա, մաթեմատիկա և տեխնիկական գիտություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter