HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էլիտար շենքերի բակում ծառ տնկել կարո՞ղ եք»

Տեխնիկական գիտությունների թեկնածու, «Բազալտ» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Սողոմոնյանը այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադարձավ էլիտար շենքերի թեմային: Նա առարկեց այն փաստի կապակցությամբ, որ էլիտար շենքերի թեման փակ է, քանի որ ինքը բոլորի դուռը թակել է, բայց, ըստ Ա. Սողոմոնյանի, տպավորությունն այն է, որ այդ թեման շատերի բիզնեսին է խփում, ուստի այդ մասին ոչ ոք չի խոսում:Բացի նրանից, որ էլիտար շենքերի բակում հնարավոր չէ ծառ տնկել, այդ շենքերը, ըստ ինժեների, այլ թերություններ էլ ունեն. «Մեր քաղաքի կոմունիկացիան ի վիճակի՞ է դա ընդունելու, 250-300 դոլար է քմ շինարարության ինքնարժեքը, բայց քանի՞ դոլարով են ծախում»: Մասնագետին անհանգստացնում է նաեւ այն, որ քաղաքի կենտրոնը այդ շենքերի պատճառով կորցրել է շինարարության ազգային ոճը. «Այդ ճարտարապետները կամ ծախված հայեր են, կամ էլ հայի արյուն չունեն»,- ասում է Ա. Սողոմոնյանը: Նա, լինելով լեռնային ինժեներ, գտնում է, որ պոլիսեռոնը, որով կառուցվում են այսօրվա շենքերը, շատ վտանգավոր են. «Արագ բռնկվող է, մարդը չի հասցնի շենքից դուրս գալ, կմահանա, նաեւ`վառվելիս այդ նյութն արտադրում է թունավոր նյութեր»: Նա առաջարկում է օգտագործել բազալտ. «Բազալտը ունի բոլոր հատկությունները, որոնք կարելի է կիրառել այսօրվա շինություններում: Գնային տեսանկյունից եւս օգտավետ է»: Սակայն, ըստ մասնագետի, մեր ունեցածին տիրություն անող չկա: Նա ժամանակին դիմել է թե' վարչապետին, թե' նախագահին, սակայն ոչ մեկը նրան չի ընդունել. «Վարչապետը, երբ բանկի կառավարիչ էր, հանդիպել էի, բիզնես պլան տվեցի իրեն, նաեւ Կոնվերս բանկի տնօրենին` Նասիբյանին եմ տվել, նա առաջարկեց` «Շահույթի 90 տոկոսը` մեզ, 10 տոկոսը` Ձեզ», երեք մատի ֆիգուրան ցույց տվեցի ու հաջող ասացի»,- պատմում է Ա. Սողոմոնյանը եւ ավելացնում, որ բազալտը կարելի է օգտագործել որպես հակակշիռ ադրբեջանական նավթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter