ԼՂՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Նահագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կայքէջում, հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ Արցախ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նույն օրը ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ գործարարներ եւ բարերարներ Աշոտ Խաչատրյանի եւ Գենադի Ստեփանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում հանրապետական ծննդատան նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները սկսելու հետ կապված հարցեր:
Տեղեկացնենք նաեւ, որ դեկտեմբերի 2-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Վիտալի Գրիգորյանցի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները: "Առանձնակի ուշադրության կենտրոնում ջրամատակարարման խնդիրն էր, որի լուծմանն ուղղված աշխատանքներին կհաղորդվի նոր թափ",-նշված է կայք-էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել