HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուռճացված հաստիքացուցակների պատճառով համայնքերը ֆինանսական ճգնաժամի մեջ են

Ըստ Սյունիքի մարզպետրանի ֆինանսա-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանի` վարչական բյուջեի սեփական եկամուտների վերլուծություն պարզվում է, որ հողի հարկի, գույքահարկի և հողի վարձակալության գծով եկամուտների հավաքագրումը մարզում գտնվում է վատ վիճակում:

Համայնքների բյուջեների եկամուտների ցածր մակարդակի հավաքագրման հետևանք է նաև մարզի թվով 52 համայնքներում նախորդ տարիներից առաջացած շուրջ 125000.0 հազ. դրամ պարտքեր, որից 95000.0 հազ. դրամ աշխատավարձ և 30000.0 հազ. դրամ սոցապ. վճարներ: 2008թ.-ին նշված պարտքերից վճարվել են շուրջ 54900.0 հազ. դրամը և թվով 16 համայնքներ մարել են ամբողջությամբ: Մնացած 36 համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման ուղղությամբ էական տեղաշարժեր չեն կատարվել: Առավել խոշոր պարտքեր ունեցող համայնքներն են` Արավուս, Բարձրավան, Հալիձոր, Հարթաշեն, Սվարանց, Անգեղակոթ, Աշոտավան, Գորայք, Սալվարդ, Սպանդարյան: Ոլորտի պատասխանատուի խոսքով, պարտքերի գոյացման պատճառ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարների ներկայացմամբ համայնքի ավագանին սահմանում է համայնքի աշխատակազմի ուռճացված հաստիքացուցակներ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձի այնպիսի դրույքաչափեր, որոնք նույն աշխատակիցների վատ աշխատանքի արդյունքում, եկամուտների թերի հավաքագրման պայմաններում հնարավոր չէ վճարել, և համայնքները հայտնվում են ֆինանսական նման ծանր վիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter