Դժվարություններ երկքաղաքացիություն ստանալու գործընթացում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ քննարկում է երկքաղաքցիություն ստանալու հարցերը: Ըստ նախարարի` օրենքը որոշակի դժվարություններ է առաջ քաշում, ինչն էլ սփյուռքահայերի դժգոհությունների առիթ է դառնում: Նա նշում է, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան քաղաքցուն խուսափել ավելորդ անհանգստություններից: Լրագրողների խնդրանքով Հ. Հակոբյանը պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում երկքաղաքացիություն ստանալու գործընթացին. «Հիմնականում անվան խնդիրն է, քանի որ մեր հայրենակիցների անձնագրերում անուն ազգանունները օտար լեզվով է եւ այստեղ տառ առ տառ արտագրում են անգլերեն հնչյունները, արդյունքում խեղվում է մարդկանց հայկական անունը: Մարդը այսպիսով հրաժարվում է ստանալ անձնագիր, որում իր իսկական հայկական անունը չէ»: Խնդիրներից մեկն էլ, ըստ նախարարի, այն է, որ պահանջվում են մարդու հայ լինելու փաստը ապացուցող փաստաթղթեր. «Հաճախ պատահում է, որ օրինակ քահանան չի կարողանում մատյանը գտնել, եւ մարդու հայ լինելու հավաստելիությունը մնում է օդից կախված»: Հ. Հակոբյանը նշեց, որ պետք է մշակվեն հատուկ ծրագրեր, որոնք կփոխեն այս ոլորտի թերությունները:
Հիշեցնենք, որ երկքաղաքցիության մասին օրենքը ընդունվեց 2007թ: Ըստ այդ օրենքի` Հայաստանի քաղաքցին կարող է ունենալ երկու քաղաքացիություն: Այս իրավունքը չունեն ՀՀ նախագահը, ԱԺ-ի պատգամավորները եւ Սահմանադրական դատարանի անդամները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել