Շահագործման է հանձնվել եւս մեկ տրանսպորտային հանգույց
Այսօր տեղի է ունեցել Երեւանի կենտրոնի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկի շահագործման հանդիսավոր արարողությանը: Հանգույցն ընդգրկում է Խանջյան, Չարենց, Հերացի, Կորյուն, Նալբանդյան փողոցները: Մայրաքաղաքի հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը մշակվել է դեռեւս 70-80-ական թվականներին, սակայն կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են 2007թ.: Շահագործման հանձնված վերջին հատվածը ունի 2,6 կմ երկարություն, շինարարական աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 8.5 մլրդ դրամ: Տրանսպորտային այս ուղղությունը կոչված է էականորեն բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել