Ժիրայր Սեֆիլյանը նորից դիմելու է
«Միացում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարան են բերել ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի ստորագրությամբ իրազեկման գրություն: Գրությունում նշված է, որ մերժվում է Ժիրայր Սեֆիլյանի` հունիսի 18-ի դիմումը Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ. «ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետին հասցեագրված Ձեր 18.06.2008թ դիմումի կապակցությամբ` ՀՀ քաղաքցիությունը ստանալու վերաբերյալ, հայցում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 18.11.2008թ թիվ 311/ա/ հրամանագրի համաձայն ՀՀ քաղաքցիությունը ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է»: Հետքը փորձեց պարզել, թե որոնք են լինելու Ս. Սեֆիլյանի հետագա քայլերը, ինչին նա պատասխանեց. «Օրենքով պետք է սպասեմ մերժման օրից մեկ տարի անցնի, որ նորից կարողանամ դիմել,- Նորից դիմելու եք,- Բա ինչ պիտի անենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել