HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղցի մարզիկները հաջող են հանդես գալիս հայաստանյան մրցումներում

Նոյեմբերի 30-ին Երեւանում անցկացվեց Ջիդ-Կուն-Դո-ի բաց առաջնությունը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ ԼՂՀ ՈՒՇՈւ-ի ֆեդերացիայի 10 մարզիկներ: Առաջնության ընթացքում, որտեղ հանդես էին գալիս 7 թիմեր, Ղարաբաղի թիմը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը:Ինչպես Հետքին ասաց Ֆեդերացիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանը, անհատական մրցումներում արցախցի տասը մարզիկներից 5-ը կարողացել են լավագույն արդյունք ցուցաբերել իրենց տարիքային եւ քաշային խմբերում. 10-12 տարեկանների 30-33 կգ քաշային կարգում առաջին տեղ են գրավել Հայկ Խաչիյանը եւ Մարատ Պետրոսյանը, Դավիթ Պետրոսյանը լավագույնն էր 12-14 տարեկանների 35-40 կգ քաշային կարգում, Նարեկ Մելքումյանը` 14-16տ.-ի 40-45 կգ քաշային կարգում, իսկ Դավիթ Գրիգորյանը` 16-18տ.-ի 50-54կգ քաշային կարգերում: Մյուս 5 մարզիկները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականնները, որոնցից երեքը պարգեւատրվել են «Լավագույն մենամարտ» պատվոգրով: Հայաստանի Ջիդ-Կուն-Դո-ի ֆեդերացիայի կողմից պատվոգրով է պարգեւատրվել նաեւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը` հաջող մասնակցության եւ սերտ համագործակցության համար: Այժմ, գլխավոր մարզչի խոսքերով, մարզիկները շարունակում են իրենց պարապմունքները: Նրանցից մեկը հրավիրվել է դեկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ մենամարտերին մասնակցելու համար: Այստեղ հանդես կգան 8 զույգեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter