HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մալադեց, ճուտ

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել:

Այս գործարարը որոշել է Թուրքիայից սնունդ ներկրել, որն արգելված է Հայաստանի օրենքով: Պատգամավորը, սակայն, շրջանցելով օրենքը, ներկրել է մեծ քանակությամբ հավի ճուտ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն արգելել է պատգամավորին հաջողությամբ ավարտել ճտի ներկրման գործընթացը:

Արդյունքում մեծ քանակությմամբ ճուտը փչացել է, իսկ պատգամավորը միլիոնների վնաս է կրել:

Երկրորդ «պարտիան» պատգամավորի վնասները փոքր-ինչ կոմպենսացրել է: Հատուկ «Մաքս գրուպի» Խաչիկի համար ՀՀ օրենսդրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, և նրան հաջողվել է երկրորդ պարտիան բարեհաջող «ներկրել»:

Խաչիկ Մանուկյանին վերջերս հաճախակի կարելի է տեսնել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Երևանի տարբեր սրճարաններում:

Ի դեպ, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ սննդի անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Գրիգորյանը հենց այդ կապակցությամբ է իր աշխատանքին հրաժեշտ տվել: Նրան այդ պաշտոնում նշանակել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը մեկ ամիս անց ստիպված եղավ իր կադրին ազատելու զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter