HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համանախագահները հավատում են, որ Արցախի հարցը պատերազմով չի լուծվի

Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կհանդիպի Հելսինկիում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳն ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: «Հուսով ենք, որ Հելսինկիում կմշակվեն վստահության ամրապնդմանն ու զինված հակամարտության ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Բրայզան նշել է, որ բուն բանավեճը լինելու է հիմնական սկզբունքների ձեւավորման շուրջ, ինչը հիմք կդառնա ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման համար: «Մենք հավատում ենք, որ չի լինի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում»,- ասել է նա: Մեթյու Բրայզայի խոսքերով` Հայաստանի նախագահը կարեւորում է ինքնորոշման, իսկ Ադրբեջանի նախագահը` երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը: «Իբրեւ միջնորդներ` մեր աշխատանքը կայանում է նրանում, որ օգնենք երկու կողմերին համաձայնություն կնքել, որը հաշվի կառնի այս բոլոր հայեցակարգերը փոխհամաձայնեցման սկզբունքով: Դա հեշտ չի լինի, սակայն մենք կարող ենք հավասարակշռությունը պահպանել, այն պայմանով, որ երկու երկրների առաջնորդներն ու հասարակությունները պատրաստ լինեն համաձայնության»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter