HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Գրեթե բացառվում են սխալ զորակոչի դեպքերը»

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի եւ մի քանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Նախարարը զորակոչիկների ծնողներին հավաստիացրել է, որ գրեթե բացառվում են սխալ զորակոչի դեպքերը: Նրա խոսքերով` ռազմաբժշկական մանրամասն հետազոտման շնրհիվ ոչ մի հիվանդ երիտասարդ չի զորակոչվում զինված ուժեր: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ սրբազան գործ է կատարում` ծառայելով հայրենիքին: Վստահաբար կարող եմ ասել, որ բանակ այսօր զորակոչվում են միայն ծառայությանը պիտանի զինակոչիկներ` մեկ սահմանափակումով, սակայն, ոմանք նշանակվում են ոչ շարային պաշտոնների, իսկ մարտական ծառայության են զորակոչվում շարային ծառայության համար պիտանիները», - ասել է Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը զորակոչիկների հետ զրւցելուց բացի, հերթով անցնել է բոլոր սենյակներով, զրուցել նաեւ սպաների, զինվորական բժիշկների հետ, լսել առկա խնդիրները եւ տվել հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter