HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր վկան խուսափում է դատարան ներկայանալ

Ինչպես տեղեկացրել ենք, երկու ամիս շարունակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործը: Հիշեցնենք, որ պաշտոնյան մեղադրվում է Գյումրիի բնակիչ Սվետլանա Մովսիսյանին պատկանող տնակն առևանգելու ու 240.000 դրամով Թադևոս Շիրվանյանին վաճառելու մեջ: Եվ քանի որ վերջինս որպես վկա դատարան չի ներկայանում, դատն անհարկի հետաձգվում է: Դատարանն էլ պաշտոնյայի անմեղ կամ մեղավոր լինելու հարցում այդպես էլ չի կողմնորոշվում: Այսօրվա դատական նիստին ևս Թադևոս Շիրվանյանը չէր մասնակցում. նա գրություն էր ուղարկել, որ պատրաստվում է մեկնել արտասահման: Իսկ այօրվա վկաներից մեկը` ազգությամբ եզդի Սուտո Ավդոյանը, իր իսկ խոսքերով, "սկլեռոզով էր տառապում": "Ես սկլեռոզ ունեմ ու մոռացել եմ, թե որտեղ ինչ ցուցմունք եմ տվել, գիտեմ միայն, որ տնակի բանալիները իմ հարևանի` Սվետլանայի հարսը ինձ էր տվել ու Աշոտ Քալաշյանի հետ պայմանավորվել էր դրանք հանձնել քաղաքապետարանի պաշտոնյային, որպեսզի նա հաջորդ օրը գա ու տնակը քանդի", -այսպիսի կցկտուր ու գործին գրեթե օգուտ չտվող ցուցմունքով հանդես եկավ տուժողի հարևանը: Գործում նոր վկաներ ընդգրկելու պատրվակով դատական նիստը նորից հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter