Եվրախորհրդում քննարկվել է Հայաստանի ՏԻՄ ընտրությունները
Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանն այսօր քննարկել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս առիթով ելույթ է ունեցելՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այնուհետեւ նա պատասխանել է հարցերի: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:Կոնգրեսի մասնակիցներին հիմնականում հետաքրքրել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը ՏԻՄ համակարգում, մասնավորապես 2008 թ. աշնանը Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդմանը եւ ուժեղացմանն ուղղված օրենսդրական քայլերը, հատկապես «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքից եւ Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի հայեցակարգերից ակնկալվող արդյունքները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնգրեսի մասնակիցները հետաքրքրվել են նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծով: ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է, որ օրինագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ որ այն քննարկվել է Եվրախորհրդի փորձագետների հետ: Նրանց կարծիքը հնարավորինս հաշվի է առնվել:
Վաղը կոնգրեսի մշտական հանձնաժողովը կընդունի սեպտեմբերի 28-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ երաշխավորություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել