Յանուկովիչը կմասնակցի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին
Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 5-ին կայցելի Հայաստան:
Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «analitika.at.ua» կայքէջը:
Յանուկովիչի այցի նպատակն է մասնակցել Սպիտակի երկրաշարժի տարելիցի միջոցառումներին: Հիշեցնենք, որ Սպիտակ քաղաքի ղեկավարությունը որոշում է կայացրել փողոցներից մեկն անվանակոչել Վիկտոր Յանուկովիչի անվամբ: Հայկական կողմն այս քայլով իր շնորհակալությունն է հայտնում Վ. Յանուկովիչին երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում ունեցած ավանդի համար: 1980-ականներին Յանուկովիչը ղեկավարում էր «Դոնբասստրանսռեմոնտ» արտադրական միավորումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել