HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հելսինկի

Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով կմեկնի Հելսինկի` մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հելսինկիում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Մարթինի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոյի հետ: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Հելսինկիում նախարարը հանդիպում կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter