HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կան 55 որակավորված աուդիտորներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման ընթացիկ տարում անցկացված թվով տասներեքերորդ քննության արդյունքները, ըստ որի` քննությանը ներկայացած բոլոր 12 դիմորդներից երեքը որակավորվել են: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված երկու աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Ընդհանուր առմամբ 2008 թվականի ընթացքում տրվել է 32 աուդիտորի որակավորման վկայական: 01.12.2008 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որակավորման վկայական ունի 55 աուդիտոր: Այս մասին հայտնում է ֆինանսաների նախարարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter