Ղարաբաղում շարունակվում են աշնանացանի աշխատանքները
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 48533.8 հա հերկ (12919.3 սեւ ցել), որից ցանվել է հատիկ` 44488.7 հա (91.7 տոկոսը), ինչը 2007թ. դեկտեմբերի 3-ի նկատմամբ համապատասխանաբար աճել է 73.5 տոկոսով եւ 2.7 անգամ, իսկ նախորդ տարվա նկատմամբ` 39.7 եւ 28.1 տոկոսով: Ասկերանի շրջանում կատարվել է 11184.8 հա հերկ եւ 10323.7 հա ցանք, Հադրութի շրջանում` 6795.0 հա հերկ եւ 6198.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 7700.0 հա հերկ եւ 7100.0 հա ցանք, Մարտունու շրջանում` 13547.0 հա հերկ եւ 13054.0 հա ցանք, Շահումյանի շրջանում` 220.0 հա հերկ եւ 131.0 հա ցանք, Շուշիի շրջանում համապատասխանաբար 230.7 հա հերկ եւ ցանք, Քաշաթաղի շրջանում` 8856.3 հա հերկ ու 7451.3 հա ցանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել