Հանձնաժողովի որոշմամբ կլուծվեն մի շարք քաղաքացիների բնակարանային հարցերը
Ղարաբաղի բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց 2008թ. պետական բյուջեի միջոցների հաշվին աշխատանքներ իրականացնել մի շարք անձանց եւ ընտանիքների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ. որոշվեց զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակելի տուն կառուցել Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իսկ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում` բնակելի տուն գնել:Շուշիի շրջանի Քարին Տակ եւ Մարտակերտի շրջանի Վաղուհաս ու Խնկավան գյուղերում զոհված ազատամարտիկների 9 ընտանիքների բնակելի տների նորոգման աշխատանքներ կիրականացվեն£ Շինարարական աշխատանքներ են նախատեսվում իրականացնել նաեւ Շուշի քաղաքում, Մարտակերտի շրջանի Վաղուհաս ու Խնկավան գյուղերում`ԼՂՀ պատերազմի հաշմանդամ եւ սոցիալապես անապահով 7 ընտանիքների համար:
Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը որոշեց առանց ծնողական խնամքի մնացած 1-ին խմբի հաշմանդամ Արտակ Բեգլարյանին հատկացնել Ստեփանակերտի Ազատամարտիկների 9 շենքի թիվ 2 մեկսենյականոց բնակարանը, իրականացնել Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տան վերանորոգման աշխատանքներ£ Հանձնաժողովը որոշեց նաեւ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում փախստական 4 ընտանիքների հատկացնել բնակելի տներ, իրականացնել նույն թաղամասում բնակվող 1 վերաբնակչի ընտանիքի բնակելի տան վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ փախստական, սակավակարող 1 ընտանիքի համար բնակելի տուն գնել Ասկերանի շրջանի Բադարա գյուղում, իսկ Ստեփանակերտի բնակիչ Կայծեր Ալեքսանյանի համար (ընտանիքի անդամների թիվըª 7) երկու սենյականոց բնակելի տուն գնել Շուշի քաղաքում£
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել