HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բյուջեից թրաֆիկինգի զոհերին` 16 մլն 400 հազար դրամ

Ստրկության դեմ պայքարի միջազգային օրվա առիթով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նախաձեռնված միջոցառման ժամանակ Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը փաստեց, որ վերջին տասնամյակում թրաֆիկինգի աճը վտանգավոր չափերի է հասել: Ստրկության ժամանակակից տեսակներից ամենատարածվածը համարվում է հենց թրաֆիկինգը, որը ներառում է զոհերի ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործում: Այս երևույթը կարգավորվում է մի շարք փոխկապակցված գործոններով, այդ թվում բնակչության արագ աճը զարգացող երկրներում, սոցիալ և տնտեսական պայմանների արագ փոփոխությունները, որոնք ստիպում են մարդկանց մեծ քանակությամբ տեղափոխվել են շրջաններից քաղաքներ, որտեղ չունեն աշխատանքային հնարավորություններ”: Հայաստանից, ըստ ՄԱԶԾ-ի Թրաֆիկինգի դեմ պայքարի համակարգող Մարինա Սոլախյանի, տղամարդիկ հիմանակնում աշխատանքի են մեկնում Ռուսաստան, իսկ կանայք և աղջիկները հավաքագրվում և գնում են Արաբական էմիրություններ և Թուրքիա, չնայած, նրանց մեծամանսությունը չգիտի` ուր է գնում. “Նրանք գիտեն, թե գնում են մատուցող, տնային աշխատանքներ կատարելու տարիքավորներին պահելու համար, այլ ոչ թե մարմնավաճառությամբ զբաղվելու,իսկ եթե նույնիսկ մարմնավաճառը գիտի, թե ինքը ուր է գնում աշխատելու, բայց նրա աշխատանքային պայամնները անմարդկային են, չեն թողնում որ ազատ շարժվի, աշխատավարձ չեն վճարում, վերցնում են անձնագիրը, դա էլ թրաֆիկինգի զոհը”: Խոսելով կոնկրետ Հայաստանում տիրող իրավիճակի մասին` ասաց, որ շատ դժվար է Հայաստանում տրաֆիկինգի դեպքերը բացահայտել, քանի որ այդ երևույթը հարիր չէ մեր մտածելակրեպին, և մարդիկ ամաչում են խոսել դրա մասին: Հենց այդ պատճառով իրական պատկերը ստանալու համար, ըստ նրա, անհրաժետ է եղած տվյալնեը, (ոստիկանության կողմից բացահայտված դեպքեր) առնվազն 3-ով բազմապատկել. ”Այս տարվա ընթացքում թրաֆիկինգի 25 զոհի ցուցաբերվել է օգնություն “Անկոռ” միջազգային կազմակերպության կողմից, իսկ ևս 3 զոհի օգնություն է ցուցաբերել “Հույս և օգնություն” կազմակերպությունը”: Մարինա Սոլախյանի ունեցած տվյալներով 2003թ-2006թթ. ընթացքում ցուցաբերվել է օգնություն թրաֆիկինգի 92 զոհի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց, ընտանիքի և երեխաների հարցերի վարչության կանանց հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը տեղեկացրեց, որ թրաֆիկինգի դեմ պայքարը իշխանությունների կողմից հայտարարվել է որպես առաջնահերթ ուղղություն և մշակվել է ազգային ուղղորդման մեխանիզմի կարգ, որն արդեն ներկայացվել է կառավարությանը: Այն սահմանում է տեղեկատվության փոխանակման ուղղությունները, ինչպես նաև այն պատասխանատու գերատեսչությունների ցանկը, ովքեր պետք է ներգրավվեն պայքարում: Ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ռեսուրս կենտրոնի ստեղծման համար: Է. Վիրաբյանի խոսքերով` այս տարի առաջին անգամ նաև պետական բյուջեով նախատեսվել է գումար` 16 մլն 400 հազար դրամ, տրամադրել թրաֆիկինգի զոհերին կացարան տրամադրելու և նրանց հետ հոգեբանական վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես խուսափել թրաֆիկինգի զոհ դառնալուց, Մ Սոլախյանն ասում. ”Առաջինը` պետք է իմանալ այդ երկրի օրենսդրությունը, թե այն ինչ հնարվորություններ է տալիս միգրանտին, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությունը, բացի այդ` պետք է կարողանալ տեղեկություն հավաքել գործատու կազմակերպության մասին և եթե հնարավոր է` նախօրոք պայամանգիր կնքել նրա հետ: Մ. Սոլախյանը խորհուրդ է տալիս նաև բոլոր փաստաթղթերի պատճենները մեկնելուց առաջ թողնել բարեկամներին, ինչպես նաև ունենալ իր հետ, եթե հնարավոր է կապվել տեղի Հայաստանի դեսպանատների և միջազգային միգրացիոն կազմակերպությունների հետ: Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ պետության կողմից ուշադրություն է դարձվել այս երևույթի վրա, երբ 2002թ Ամերիկայի պետդեպարտամենտի կողմից կոնգրեսին ներկայացված զեկույցում Հայաստանը դասվել էր 3-րդ կարգի երկրների շարքին,որը ենթադրում է, որ չնայած երևույթի առկայությանը, պետության կողմից որևէ քայլ չի կատարվում դրա վերացման համար: 2005 թ. այն արդեն դասվել է 2-րդ կարգի երկրների թվին, այսինքն` պետության կողմիվ կա հատուկ ուշադրություն. արվել են քայլեր, բայց դեռ կան խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter