HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում 2009-ին նախատեսվում է աշխատավարձերի ու նպաստների բարձրացում

2009թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծով, 50 տոկոսի չափով կբարձրանա առողջապահության համակարգում աշխատող բժիշկների աշխատավարձերը, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողներինը` 20 տոկոսով: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ֆինանսների փոխնախարարը` ներկայացնելով 2009թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագծով նախատեսվում է նաեւ 29.5 տոկոսով բարձրացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ վարչական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը: Նախադպրոցական եւ արտադպրոցական դաստիարակության գծով ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն 20 տոկոսով: Աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում նաեւ մշակույթի ոլորտում` 10 տոկոսով: Հիմնական կենսաթոշակի չափը նախատեսվում է բարձրացնել 17.6 տոկոսով` այն սահմանելով 8000 դրամ` 2008 թ. 6800 դրամի դիմաց, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը բարձրացվել է 13.9 տոկոսով եւ սահմանվել 450 դրամ` 2008 թ. 395 դրամի դիմաց: 16 տոկոսով բարձրացվել է նաեւ բազային կենսաթոշակի չափը եւ սահմանվել 5800 դրամ` 2008 թ. 5000 դրամի դիմաց: Երեկ կայացած կառավարության նիստի ընթացքում սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը ծանոթացնելով ոլորտի փոփոխություններին, նշեց, որ հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը հանրապետությունում կսահմանվի 30 հազար դրամ` 2008-ի 25 հազարի դիմաց: 2009 թ. հունվարի 1-ից կդադարեցվի հաշմանդամ երեխաների ամենամսյա օգնության վճարումները եւ փոխարենը կբարձրացվի վճարվող նպաստի չափը. ներկայիս 8 500 դրամ նպաստի եւ 6 000 դրամ ամենամսյա օգնության փոխարեն այն կկազմի 18 000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter