HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի նոր սակագին

2009 թվականի հունվարի 1-ից Ղարաբաղում էլեկտրաէներգիայի սակագինը 20-ի փոխարեն կլինի 25 դրամ: Այս մասին Հետքին տեղեկացրել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը: «Արցախէներգո» ընկերության կողմից ներկայացված սակագների վերանայման նախագիծը հանձնաժողովում քննարկվել է երեկ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընկերությունն առաջարկում էր սակագինը դարձնել 28 դրամ, սակայն հանձնաժաղովը համաձայնություն չի տվել, եւ այն սահմանել է 25 դրամ: Էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 15 դրամ: Նրա տեղեկացմամբ, փոփոխության է ենթարկվել նաեւ ջերմային էներգիայի սակագինը, որը 3,05 դրամից դարձել է 4 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter