HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում բացվելու է դիվանագիտական դպրոց

Նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը նշել է, որ ԱԳՆ-ն կարեւորում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների մուտքը դիվանագիտական ծառայության համակարգ: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի Երեւանում բացվելու է ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց, որտեղ ապագա դիվանագետները հնարավորություն կստանան առավել մանրամասն տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ միջազգային հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ` հետագայում դրանք ԱԳՆ համակարգում աշխատանքի ընթացքում օգտագործելու համար: Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած տարածաշրջանային հիմնախնդիրներին, ինչպես նաեւ` դրանց կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter