HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ կառավարությունն այսօր քննարկել է 2009-ի բյուջեի նախագիծը

ԼՂՀ կառավարության այսօրվա քննարկմանն էր ներկայացված 2009թ. պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ֆինանսների փոխնախարարը, բյուջեն եկամուտների գծով կկազմի 55,034,2 մլն դրամ` առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, ներառյալ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը, ծախսերի գծով` 59,524,3 մլն դրամ, իսկ դեֆիցիտը` 4,490,1 մլն դրամ:Նիստի ընթացքում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նշելով հիմնական ուղղությունները, տեղեկացրել է, որ բյուջեի նախագծով ծախսերn ավելացել են 13.9 տոկոսով: Թոշակներն ու նպաստներն աճել են 2.2 մլրդ դրամի սահմաններում: Գրեթե կրկնապատկվել են գյուղատնտեսությանն ուղղվող գումարները: Բավականին աճել են հուշարձանների պահպանությանն ուղղվող գումարները` կազմելով շուրջ 340 մլն դրամ: Վարչապետի խոսքերով՝ պետական պահուստի ձեւավորման համար բյուջեի նախագծով նախատեսվել է 150 մլն դրամ, ինչը, ըստ նրա, բավարար չէ: Նա հավաստիացրեց, որ տարվա ընթացքում պահուստային ֆոնդի հնարավորության սահմաններում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այդ հարցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter