Խոչընդոտում են «Միացում» ազգային նախաձեռնության միջոցառումները
ՀՀ պետական մարմինների կողմից նախաձեռնության գործունեությունը խոչընդոտելու փորձերի վերաբերյալ այսօր «Միացում» ազգային նախաձեռնության տեղեկատվական բաժինը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ իշխանությունների հրահանգով պարբերաբար փորձ է արվում խոչընդոտելու Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու շուրջ ընթացող բանակցային գործընթացի էությունը քողազերծելու նպատակով «Միացման» նախաձեռնած միջոցառումները:
«Վաղարշապատ, Արմավիր և Իջևան քաղաքներում մշակույթի տան դահլիճներն անհեթեթ և ակնհայտորեն մտացածին պատճառաբանությամբ չտրամադրելու, ՀՀ ԱԳՆ շենքից «Արցախ, Հայաստան, Միացում» և «Հող հանձնողը դավաճան» կարգախոսներովով օրենսդրորեն թույլատրելի սակավամարդ երթ անցկացնելու, ինչպես նաև Եռաբլուրում մի խումբ ազատամարտիկների «Ո’չ մի թիզ հող» և «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս» պահանջով եռօրյա նախազգուշական հացադուլը տապալելու ոտնձգություններն ամրապնդում են նախաձեռնության անդամների և Հայոց հանրության մտահոգությունը` Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու և դրանով իսկ երկրի պաշտպանական համակարգը փլուզելու ներկայիս իշխանությունների անպատասխանատու և հանցավոր մտադրության վերաբերյալ:
Այսուհանդերձ, միանգամայն լիահույս ենք, որ հայության և, ի մասնավորի` արցախահայության, գիտակից և վճռական կեցվածքի շնորհիվ այդօրինակ կործանարար ծրագրերը երբևէ կյանքին չեն կոչվելու»-ասված է հաղրոդագրություն մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել