Սպանություն գողության համար
Այսօր, ժամը 13.25-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի 110 շենքի 54 բնակարանում տեղի է ունեցել սպանություն:
«Անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով 3 անգամ հարվածել է նույն տան բնակչուհի, 1948 թ. ծնված Թամարա Հովհաննիսյանի պարանոցին, սպանել նրան, ննջասենյակից հափշտակել 370 000 դրամ, 570 ԱՄՆ դոլար, 2540 եվրո եւ դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել