Բողոքի ակցիա Գյումրիում
Այսօր Գյումրիում տաքսու վարորդները բողոքով շարժվեցին դեպի քաղաքապետարան` դժգոհելով կառավարության կողմից վերջերս ընդունած որոշման դեմ, համաձայն որի` անհատ տաքսու վարորդները ևս պետք է մտնեն հարկային դաշտ: Այս իրողությունը մեծ դժգոհություն է առաջացրել Գյումրիում:
Մի շաբաթ առաջ այս առիթով տաքսու վարորդները Շիրակի մարզպետարանի դիմաց մեծ բողոքի ակցիա էին կազմակերպել: Այսօր շարունակում էին իրենց բողոքներն արտահայետել ստեղծված իրավիճակի շուրջ: “Հինգ օրից օրենքը ուժի մեջ կմտնի ու գյումրեցին նորից սովից կստակի, հիմա ի՞նչ են ուզում, ասենք թե երեք հազար հոգի էլ գործազուրկ դարձան` կփրկվե՞ն: Դեղին պետհամարանիշն ու հաշվիչը հասկացանք, բայց ի՞նչ է նշանակում, թե մեքենադ պետք է տաս տարվա արտադրության լինի, դե որ մեքենա գնելու համար էդքան փող ունենանք, էլ տաքսու վարորդ աշխատելներս ո՞րն է, հախը կտանք, մի տեղ էլ մենք կտեղավորվենք: Բացի այդ, դու նախ փողոց ապահովի, հետո նոր մեքենայից խոսի, քաղաք չէ իսկական գոմ է”,- ասում էին բողոքավորները` պահանջելով իրենցից ֆիքսված գումար գանձել ու աղետ տեսած Գյումրիի համար հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել