HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակում կրքերը չեն հանդարտվում

Արդեն մի քանի օր է` Շիրակի մարզում բավականին լարված վիճակ է ստեղծվել` կապված կաթողիկոսի` հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանակ անելու մտադրության հետ: Այս մտքից զայրացած, կիրակի` պատարագի ժամին, գյումրեցիների մեծ մասը լցվել են Ս.Աստածածին եկեղեցի` պատրաստակամություն հայտնելով ստորագրություն տալ ի պաշտպանություն Միքայել Աջապահյանի: Քաղաքապետ Ղուկասյանն էլ, ըստ հավատացյալների, զգալով գյումրեցիների զայրույթը` եկեղեցում մեղանչել է` թե “ես ի?նչ եմ արել առաջնորդին”: Նույն ժամին թեմի տասներկու հոգուց բաղկացած պատվիրակությունը հանդիպել է Վեհափառին` հորդորելով չփոխել սիրված առաջնորդին: “Ով նեղության մեջ է, սրբազանը հասնում է, ով հիվանդ է, սրբազանը գլխի վերևում կանգնած է” - այսպես է ներկայացրել սրբազանին ազատամարտիկներից մեկը: Պատվիրակության տասներկու հոգուց իննը ելույթ են ունեցել` գովաբանելով սրբազանի արժանիքները: Յուրաքանչյուր ելույթից հետո կաթողիկոսը խնդրել է այլևս չխոսել այդ թեմայով: Վերջինս մարզի հեղինակավոր մարդկանց խնդրել է նաև նպաստել Շիրակի թեմում խաղաղության հաստատմանը, այլապես` հասկացրել է, որ թեմի առաջնորդը “զոհ” կդառնա: Վերջում Կաթողիկոսը հայտնել է, որ թեման այսուհետ փակված է, սրբազանը պաշտպանության կարիք չունի, և որ այս միսիայով եկող պատվիրակությանը այլևս չի ընդունի: Մասնակիցները, որոնց կազմում էին մի խումբ ակտիվիստներ` Գյումրիի ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Սախորովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը, “ԳԱԼԱ” հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, Երկրագիտության թանգարանի տնօրեն Համիկ Խաչատրյանը և այլ մտավորականներ, պատրաստվում են վաղը մամուլի ասուլիս տալ ու ներկայացնել այցի մանրամասները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter