HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ գազի արտահոսքից մահացողների գործում

Ուրբաթ օրը Գյումրիի Գարգին Նժդեհ փողոցում տեղակայված թիվ 139/ 244 տնակում խեղդվել էր Ռաֆելյանների երիտասարդ ընտանիքը` 1980 թ-ին ծնված Արտակ Համիկի Ռաֆայելյանը, նրա կինը` 1982թ-ին ծնված Աննա Կարապետի Ռաֆայելյանը և նրանց հինգամյա դուստրը` Ժենյան, որի ծննուդը, ի դեպ, պատրաստվում էին նշել երկու շաբաթից: Այսօր բարեկամները մեզ պատմեցին, որ Արտակ Ռաֆայելյանը երկու օր էր, ինչ վերադարձել էր Ռուսաստանից: Առաջին օրը հայրական տանը գիշերելուց հետո, ընտանիքը որոշել է տեղափոխվել տնակ ու նույն օրն էլ խեղդվել է: Իսկ մինչ այդ` ամուսնու բացակայության ժամանակ, Աննա Ռաֆայելյանը տնակում գրեթե չի բնակվել, մեծամասամբ հայրական կամ սկեսրանց տանն է ապրել, տնակ կատարած վերջին այցի ժամանակ էլ հարևանների մոտ դժգոհել է պարսկական արտադրության վառարանի անսարքությունից: Շիրակի մարզի քննչական բաժնից այսօր մեզ տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քր. օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասով` “Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու” մեղադրանքով: Տեղազննությամբ նաև պարզվել է, որ ծխատար խողովակը փակված է եղել շորով: Թեև, ըստ բարեկամների, այդ ծխատարը բաղնիքին է եղել և չի օգտագործվել: Այս պահին մահվան պատճառները հստակեցնելու համար նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, առաջիկայում կնշանակվի նաև քրեագիտական փորձաքննություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter