HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հազարամյակի մարտահրավերները» կքննարկի Հայաստանի հետ ծրագրերի իրականացման հարցը

«Դեկտեմբերի սկզբներին Վաշինգտոնում տեղի կունենա «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհրդի նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև Հայաստանի հետ ծրագրերի իրականացման հարցը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՌԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակում են կորպորացիայից Հայաստան իրականացվող փոխանցումները: Սակայն Ա. Հովսեփյանը տեղյակ չէր, թե ի՞նչ ֆորմատով կքննարկվի հարցը, ինչքանո՞վ են հավանական կասեցումները: Արա Հովսեփյանի խոսքերով՝ մինչև սեպտեմբերի 30-ը իրենք կորպորացիայից արդեն ստացել են 20 մլն դոլար, որով իրականացվել է Արմավիր -Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը, որը շուտով կհանձնվի շահագործման, 4 համայնքներում իրականացվել է ներտնտեսային ոռոգման ցանցի շինարարություն, կատարվել են ուսումնասիրություններ և նախագծային աշխատանքներ: Իսկ հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար իրենք կորպորացիայից խնդրել են 4 մլն դոլար, որի փոխանցումն արդեն սկսվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter