HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պահպանիր բնությունը» բնապահպանական քարոզարշավի առաջին մասն ավարտվում է

Դեկտեմբերի 2-ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի կունենա «Պահպանիր բնությունը» բնապահպանական քարոզարշավի առաջին մասի ավարտն ազդարարող միջոցառումը: «Պահպանիր բնությունը» մեկամյա բնապահպանական քարոզարշավը իրականացնում են Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերից «Նկարչական օր» միջոցառմամբ: «Նկարչական օրը» Անգլիական այգում համախմբել է 1000-ից ավելի երեխաների Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից: Կրթօջախներից բերված սեղանների վրա երեխաները նկարել են իրենց պատկերացումներն ու մտահոգությունները բնության մասին:

Դեկտեմբերի 2-ին ընտրված ժուրիի կազմը կամփոփի մրցույթի արդյունքերը, և լավագույն նկարների հեղինակները կարժանանան մրցանակների (ֆոտոխցիկ, տեսախցիկ, բնապահպանական գրքեր): VivaCell-MTS-ն իր հերթին տարբեր անվանակարգերում հաղթած երեխաներին կնվիրի DVD-ներ և համակարգիչ: 13-16 տարեկան անվանակարգում լավագույն նկարի հեղինակը ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի հովանավորությամբ հնարավորություն կունենա մեկնել Փարիզ` Լուվրի թանգարան:

Քարոզարշավի շրջանակներում «Արևորդի» էկո-ակումբների մասնակից պատանիները կներկայացնեն նաև Հիմնադրամի կողմից հրատարակված հեքիաթների գիրքը: Հիքիաթները նախատեսված են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Գրքի հեղինակները «Արևորդի» էկո-ակումբների սաներն են հանրապետության ողջ տարածքից ու Արցախից, որոնք ակտիվ մասնակցում են կրթական բնապահպանական ծրագրին և քարոզարշավի ընթացքում իրականացվող բազմաթիվ բնապահպանական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է «Արևորդի» հասարակական կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter