HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննող լրագրողների» հայցը բավարարվել է մասնակի

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի հայցն ընդդեմ Իջևանի քաղաքապետի: «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2008թ. մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրությունը եւ այն որոշումը, որով Իջեւան քաղաքի համայնքային բյուջեից 930.000 դրամ է հատկացվել նույն կազմակերպության դեմ «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով Երեւանի Քաղաքացիական դատարանում քննվող գործով փաստաբանական ծառայության մատուցման համար: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մերժել էր ավագանու որոշումները տրամադրել` «հնարավոր շահարկումներից խուսափելու» պատճառաբանությամբ եւ ասել, թե դրանք կտրամադրի դատական պրոցեսն ավարտվելուց հետո: «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն «տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասը (114.000 դրամ) հատուցելու պահանջով» Իջեւանի քաղաքապետի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատարանը վճռել է` անվավեր ճանաչել Իջևանի քաղաքապետի 2008թ. հուլիսի 8-ի գրությունը և պարտավորեցրել Իջևանի քաղաքապետին դատարանի վճիռը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին տրամադրել Իջևան քաղաքի համայնքի ավագանու 2008 թ. մայիսի 23-ի նիստում ընդունված որոշումների պատճենները: Դատարանը վճռել է Իջևանի քաղաքային համայնքի բյուջեից հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել 8000 դրամի չափով գումար` հայցի բավարարված մասի նկատմամբ համամասնորեն բաշխված նախապես վճարված պետական տուրքը: Հայցը մնացած 106. 000 դրամի մասով մերժվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter