HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսի համաժողով բաց ռեժիմով

Կոնգրեսի խորհրդակցությունները միշտ փակ ռեժիմով էին անցնում, ուստի, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի, այս փաստը բազմիցս դժգոհությունների պատճառ էր դառնում: Այս մասին նա հայտարարեց «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:Դժգոհությունները մեղմելու համար Կոնգրեսը որոշում է կայացրել դեկտեմբերի կեսին բաց խորհրդակցություն անցկացնել: Սակայն փակ ռեժիմն ունի իր բացատրությունը. «Պատճառը մեկն էր, որպեսզի լինեին ազատ քննարկումներ, զրույցներ, բանավեճեր, ինչն էլ ավելի հզորացրեց Կոնգրեսը»: Կոնգրեսն ուներ նաեւ կազմակերպչական խնդիրներ` տարածքային տեղական կառույցների ձեւավորում, տարբեր ոլորտների հանձնախմբերի ստեղծում, որոնք հետագայում պետք է խոշորացույցի տակ պահեն հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտները. «Մենք լայնացնում ենք քրեական իշխանության հետ պայքարի դաշտը, եւ այս կառույցների վերջնական ձեւավորումից հետո նրանց որեւէ քայլ մեր ուշադրությունից չի վրիպելու»,- տեղեկացնում է Ա. Մուսինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter