Մորատինոսը կարող է աշխուժացնել հայ-ադրբեջանական երկխոսությունը
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն օրերս կազմակերպության կենտրանակայանում տեղի ունեցած ասուլիսում նշել է, որ կարող է աշխուժացնել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ նպաստել փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Այս մասին հողորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Մորատինոսը միաժամանակ նշել է. «Չեմ կարծում, թե ԵԽ-ն պետք է իդեալական ֆորում դառնա ղարաբաղյան կարգավորման համար: Հակամարտության հանգուցալուծման համար այլ ֆորումներ կան»: Նա հատուկ շեշտել է, որ հայ-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական մթնոլորտի ստեղծման համար կգործադրվեն ահնրաժեշտ ջանքեր:
«Ես հավատում եմ, որ մենք այժմ ավելի մոտ ենք դրան, քան նախկինում: Ես կոչ եմ անում երկու կողմերն շարունակել երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասել է Միգել Անխել Մորատինոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել