HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ ներկայացուցիչն առաջարկելու է ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարներ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը հայտարարել է, թե վերջերս ակտիվացած բանակցային գործընթացը հույս է ներշնչում, որ հակամարտությունը կհանգուցալուծվի սեղմ ժամկետներում: Նա նշել է, որ մտադիր է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարներ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Լենմարկերն արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին հանդիպելու է ԵԱՀԿ ԱԳ ղեկավարների ամենամյա նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-5 Ֆինլանդիայի մայրաքաղաքում: Դրանից հետո նա նախատեսում է այցելել տարածաշրջան եւ արցախյան հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ: «Երկու երկրներն էլ դրական շատ բան կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կկարողանա բարելավել հարաբերությունները հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը նոր խթան կհանդիսանա նրա տնտեսության զարգացման համար»,-ասել է Գորան Լենմարկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter