Եվս մեկ փաստաբան Չախալյանների գործում
«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի նախագահ Վահագն և նրա ընտանիքի անդամներ Արմեն և Ռուբեն Չախալյանների գործում ընդգրկվել է ևս մեկ փաստաբան` ազգությամբ վրացի Զուրաբ Ռոստիաշվիլին: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Չախալյանների պաշտպան Ստեփան Ոսկանյանը Հետքին տեղեկացրեց, որ նոր փաստաբանը ընդգրկվել է, որպեսզի Թբիլիսիի մեկուսարանում ավելի հաճախ կարողանա տեսակցել Չախալյաններին և ավելի օպերատիվ զբաղվել նրանց գործի հետ առնչվող հարցերով, քանի որ հաճախ հարկ է լինում, որ փաստաբանն այնտեղ գտնվի: Չախալյանների գործում արդեն ընդգրկված են երեք փաստաբաններ` Ստեփան Ոսկանյանը` Հայաստանից, Պատրիկ Արաբյանը` Ֆրանսիայից և Զուրաբ Ռոստիաշվիլին` Վրաստանից: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստը հետաձգվել էր Ստեփան Ոսկանյանի առողջության պատճառով: Այն նշանակված է դեկտեմբերի 3-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել