Սյունիքում ընթացքի մեջ է քաղաքաշինական 11 ծրագիր
Ընթացիկ տարում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով Սյունիքում իրականացվում է քաղաքաշինական 11 ծրագիր: Պայմանագրային գներով նախատեսված 665 մլն 283 հազ. դրամ տարեկան ծրագրի դիմաց կատարվել են 624 մլն 711 հազ. դրամի աշխատանքներ կամ տարեկան ծրագրի 93,9%-ը:
Ներկա դրությամբ ավարտվել է Արավուս և Խոզնավար գյուղերի դպրոցների նոր շենքերի շինարարության, Սյունիքի մարզային գրադարանի, Ույծ գյուղի գրադարանի, Տեղ գյուղի մշակույթի տան, Լոր գյուղի դպրոցի հիմնանորոգման տարեկան ծրագրերի կատարումը:
Ընթացքի մեջ են Եղեգ գյուղի դպրոցի նոր շենքի կառուցման, Կապան քաղաքի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մետալուրգիայի լաբորատորիայի, Կապանի թիվ 3 ավագ դպրոցի և Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին նոյեմբերի 28-ին մարզխորհրդի հերթական նիստում տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը:
Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության գծով ավարտվել է Վահանավանքի վանքային համալիրի վերականգնման տարեկան ծրագիրը, որի համար ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով հատկացվել էր 30,0 մլն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության գծով ավարտվել են Սիսիանի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի հիմնանորոգման աշխատանքները 29,1 մլն դրամի չափով:
Մարզում որոշ հրատապ խնդիրների լուծման նպատակով, անձամբ մարզպետի աջակցությամբ, հարց է բարձրացվել կառավարության առջև, և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 385 մլն դրամ: Հատկացված գումարը նպատակաուղղվել է Գորիս քաղաքի թիվ 2 դպրոցի, Կապան քաղաքի Ա. Մանուկյան և Գ. Արզումանյան 2,4կմ ճանապարհահատվածի ու Կապան քաղաքի բազմաբնակարան 26 շենքերի հարթ և լանջավոր տանիքների հիմնանորոգմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել