
Այսօր Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթած Հայաստանի հավաքականի շախմատիստները Ազգային ժողովի հյուրն էին: Նրանց հետ հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորները, աշխատակազմի անդամները:
ԱԺ նախագահի հրամանով Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հաղթանակի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել