HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերին տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի համաժողովը

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Հավաքին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները և կուսակցությունների ղեկավար ակտիվը: Ինչպես հաղորդում է ՀԱԿ Կենտրոնական գրասենյակը, շուրջ չորս ժամ տևած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանն ու Կոնգրեսի առաջիկա անելիքները: Խորհրդակցությունը նպատակ նաև ուներ ուրվագծել դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter