Շարունակվում են Բակո Սահակյանի հանդիպումները ամերիկահայ բարերարների հետ
Նոյեմբերի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ջերի Թրփանճյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Արցախում Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող «Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը»՝ միաժամանակ կարեւորելով նրա նշանակությունը տնտեսական եւ կրթական տեսանկյուններից: Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախում իրականացվող գործունեությունը ավելի բազմազան դարձնելու անհրաժեշտությունը, ինչը դրական ազդեցություն կունենա Արցախի եւ Սփյուռքի հետ կապերի հետագա ամրապնդման վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել